ՀՀ գլխավոր դատախազությունը ԶԼՄ-ների 10-ից ավելի հրապարակումներն ուսումնասիրելու ընթացք է տվել
SocietyՀՀ գլխավոր դատախազություն և դատախազության տարածքային ստորաբաժանումներ դեկտեմբերի 6-ի 13:00-ի դրությամբ ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ գրավոր դիմում-հաղորդումներ չեն ստացվել:Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մարուխյանը: «Զանգվածային լրատվության միջոցներում հանրաքվեի քվեարկության ընթացքում քաղաքացիների ընտրական իրավունքի հնարավոր խախտումների վերաբերյալ 10-ից ավելի հրապարակումների մասով արդեն իսկ ՀՀ դատախազության կողմից ընթացք է տրվել: Դրանք ուղարկվել են համախատասխան տարածքային ստորաբաժանումներ դրանցում նշված հանգամանքների իսկության ստուգումը ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարելու համար»,-տեղեկացրեց պաշտոնյան:
Նա կոչ արեց քաղաքացիներին իրավախախտումների դեպքում զանգահարել ՀՀ ոստիակնությունում գործող թեժ գծի` 54 65 12, 54 65 14 եռախոսահամարներին: Գլխավոր դատախազություն էլ կարող են քաղաքացիները դիմել 51 15 27 հեռախոսահամարով:
Դեկտեմբերին 6-ին ընթանում է ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: