Բաղադրատոմսեր, որոնք կօգնեն քնել ինչպես նորածինը
Lifestylelife.panorama.am-ը գրում է.
Բոլորս էլ առնչվում ենք քնի հետ կապված խնդիրների հետ և գիտենք, թե որքան հոգնացուցիչ է դա: Դուք անընդհատ պտտվում եք և վայրկայններ եք հաշվում, թե երբ է արևը ծագելու: Հաջորդ օրը սկսվում է գլխացավ, այն պատճառով, որ նախորդ գիշերը Դուք նույնիսկ մեկ վայրկյան չեք քնել: Այլևս կարող եք չանհանգստանալ այս մասին, քանի որ մենք ձեզ կառաջարկենք մի քանի ըմպելիք, որոնք կօգնեն քնել ինչպես փոքրիկ երեխան և դուք այլևս չեք արթնանա հոգնածության զգազողությամբ:
Ըմպելիք՝ պատրաստված բալից և վանիլից
Բալից պատրաստված ըմպելիքում կա մեծ քանակությամբ մելատոնին, ինչը կբարելավի ձեր քունը: Վանիլինի հավելումը ըմպելիքում ձեզ կտա արոմաթերապիայի ազդեցությունը և դուք երեխայի նման կքնեք:
Բաղադրատոմս.
200 գրամ բալի հյութ
1-2 կաթիլ վանիլի էքստրակտ
Բալի հյութը դուք կարող եք խմել նաև առավոտյան առանց վանիլի, որովհետև դա ձեզ կարող է քնկոտ դարձնել, սակայն երեկոյան, քնելուց առաջ այն կնպաստի լավ քնելուն: Օրը երկու անգամ բալի հյութը ձեզ ամբողջությամբ կազատի անքնությունից:
Երիցուկի և նարդոսի թեյ (ըմպել թարմ վիճակում)
Երիցուկը դեռ վաղ ժամանակներից հայտնի է իր քնաբեր հատկություններով, իսկ նարդոսը դարեր շարունակ օգտագործվում է որպես հանգստացնող միջոց:
Բաղադրատոմս.
Թարմ լավանդա
Թարմ նարդոս
Կաթ կամ մեղր՝ ըստ ցանկության
Եռացրեք 200 գրամ ջուր և այնտեղ ավելացնել նարդոսն ու երիցուկը: Թողեք այն 10-15 րոպեով, որպեսզի բույսերը տան իրենց բոլոր օգտակար հատկություններն ու համը: Ըստ ցանկության կարող եք ավելացնել կաթ կամ մեղր: Խմեք այն երեկոյան, քնելուց առաջ և վայելք ձեր առողջ քունը:
Մեկ բաժակ կաթ + մշկընկույզ + մեղր
Երբ մանուկ էինք միշտ քնելուց առաջ կաթ էինք խմում, ապա ինչո՞ւ չշարունակել այդ ավանդույթը: Միգուցե մենք մոռացել էինք, կամ կարծում ենք, որ այժմ այն չի աշխատի նույն կերպ ինչպես նախկինում: Իրականում մեկ բաժակ տաք կաթը կարող է բարձրացնել մեր մարմնի ջերմաստիճանը և դարձնել մեզ ավելի և հանգիստ և քնկոտ: Կաթի մեջ ավելացնելով մեղր և մշկընկույզ կարող ենք ուժեղացնել ազդեցությունը: Մեղրում պարունակվում են ամինաթթուներ, որոնք վերածվում են սերատոնինի, որը իր հերթին դառնում է մելատոնին: Ինչպես նախկինում նշել էինք մելատոնինը կարգավորում է մեր քունը: Մշկընկույզը այս պարագայում կազդի օրգանիզմի վրա ինչպես հանգստացնող դեղորայք, սակայն պետք է զգուշանալ և չչարաշահել չափաբաժինը, ¼ թայի գդալը լիովին բավարար է, քանի որ չափից ավելի օգտագործումը կարող է ունենալ կողմնակի հետևանքներ:
Այս բաղադրատոմսերով պատրաստված ըմպելիքները կօգնեն քնել: