Քննիչները քրեական գործ են հարուցել հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ
Society ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի կողմից հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտե ի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պայմանագրային զինծառայող, շարքային Լ. Սաֆարյանը 2015թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 21.30-ի սահմաններում, իր վարած «BMW 520» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Լենինգրադյան փողոց 50 հասցեի դիմաց առկա ավտոճանապարհի հատվածում վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված անձին, որի արդյունքում վերջինիս անզգուշությամբ պատճառվել է մահ:
Դեպքի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վրաերթի ենթարկված անձի ինքնությունը, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվ