Թիվ 10/24 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամն ու քաղաքացին ծեծել են իրար
SocietyԴեկտեմբերի 6-ին, ժամը 18.00-ի սահմաններում, թիվ 10/24 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված ընտրատեղամասում ընտրատարածքային հանձնաժողովի անդամ Արայիկ Ավագյանն ու մի քաղաքացի վիճաբանում եւ փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: