ՀՀ Ոստիկանությունն արձագանքել է թիվ 10/24 ընտրատեղամասից ստացված ահազանգին
SocietyԴեկտեմբերի 6-ին, ժամը 18.00-ի սահմաններում, թիվ 10/24 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված ընտրատեղամասում ընտրատարածքային հանձնաժողովի անդամ Արայիկ Ավագյանն ու մի քաղաքացի վիճաբանում և փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: