Ոստիկանությունը պատ կազմած փակել է երթի մասնակիցների ճանապարհը դեպի ԿԸՀ
SocietyՈստիկանները մի քանի շարքով պատ կազմած փակել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի մասնակիցների ճանապարհը եւ թույլ չեն տալիս առաջ շարժվել դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք:
«Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը բարձրախոսով Ոստիկանությանը խնդրեց թույլ տալ մոտենալ ԿԸՀ շենքին եւ իրենց պահանջը հնչեցնել, նշելով, որ, հակառակ դեպքում, ստիպված են լինելու սպասել այնտեղ այնքան, մինչեւ որ ԿԸՀ շենքից ինչ-որ մեկը մոտենա իրենց ու լսի իրենց պահանջները:
«Մենք պահանջում ենք անվավեր ճանաչել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որովհետեւ հակառակը կնշանակի, որ մեր երկրում տեղի է ունենում պետական հեղաշրջում եւ այդ դեպքում մենք բոլորս պետք է միավորվենք մեր երկրի պաշտպանության համար: Այսօր մենք հնարավորություն ենք ընձեռում իշխանություններին հետ կանգնել այդ վտանգավոր ճանապարհից»,- ասաց Անդրեաս Ղուկասյանը