ՀՀ Ոստիկանությունն արձագանքել է տեղամասերում խախտումների մասին հրապարակմանը
SocietyԴեկտեմբերի 6-ին, ժամը 16.30-ին, Շիրակի մարզի դատախազությունից ոստիկանության Կումայրիի բաժնում գրությամբ ստացվել է նույն օրը «galatv.am» կայքում հրապարակված «Գյումրու տարբեր տեղամասերում գրանցվում են խախտումներ» վերտառությամբ հոդվածի պատճենը, համաձայն որի՝ Գյումրու թիվ 5 երաժշտական դպրոցում տեղակայված 34/24 ընտրատեղամասում հանձնաժողովի ՀԱԿ անդամը հիվանդացել է և չի ներկայացել աշխատանքի, իսկ «Ժառանգություն» կուսակցության անդամը երկու ժամով դուրս է եկել ընտրատեղամասից, 34/38 ընտրատեղամասում փորձում են կիրառել «կարուսել» կոչվող մեխանիզմ, նախնական տեղեկությամբ «Գծի հետև» կոչվող թաղամասի գրադարանում ընտրակաշառք են բաժանում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ՀՀ քաղաքացի Մարիամ Մովսիսյանը առաջին կարգի հաշմանդամ է, չի կարող տեղաշարժվել, սակայն 34 ԸԸՀ նախագահ Է.Բաղրամյանը հայտնել է, որ շրջիկ քվեատուփեր չկան: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: