«Mezzo» ակումբի` հայտնի հյուրերով 6-ամյակը
LifestyleBravo.am-ը գրում է.
Մեցցո կլասիկ հաուս”-ում ավանդույթ է դարձել նշել հիմնադրման օրը։ Բազմաթիվ ընկերներ ու գործընկերներ, հյուրասիրություն, կենացներ, շնորհավորանքներ, կենդանի երաժշտություն, տոնական տորթ եւ պարային մթնոլորտ` ահա այսպես է անցել ակումբի 6-ամյակը։
Տոնական երեկույթին ներկա են եղել տարբեր ոլորտների մարդիկ, նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում։ Հաղորդավարներ Ժակը, Արման Մարգարյանը, Նազենի Հովհաննիսյանը, Վահե Խանամիրյանը եւ ուրիշներ բեմից շնորհավորել են ակումբի տարեդարձը` ընդգծելով, որ այն դարձել է մայրաքաղաքի սիրելի ժամանցավայրերից մեկը։ Ի դեպ, օրը տոնական էր նաեւ հեռուստառադիոհաղորդավար Եգոր Գլումովի համար։ Հոբելյարն իր 42-ամյակը գործընկերների հետ նշել է “Mezzo”-ում։
Շարունակությունը` այստեղ:
