Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-4 աստիճանով
SocietyՀանրապետության տարածքում դեկտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում դեկտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում դեկտեմբերի 8-9-ին կգրանցվի +8 աստիճան, դեկտեմբերի 10-13-ին` +7 աստիճան: