Հայ պաշտոնյայի գեղեցիկ ընտանիքը
LifestyleWnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոնյաների ընտանիքները։ Այսօր ներկայացնում ենք Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանի ընտանիքը։
«Ամուր ընտանիքի հիմքում միայն սերն է: Ընտանիքը սիրո արդյունք է, և այն կարող է միայն գոյատևել սիրո, հարգանքի, փոխադարձ ուշադրության պարագայում»,- ասում է դեսպանը։
Դեսպանի կինն Մարիաննա Ղազարյանն է։
Նրանք ունեն երեք զավակ. երկու դուստր եւ մեկ որդի։
Դեսպանը կնոջ հետ ծանոթացել է 2000 թվականին` Հայաստանի ամերիկյան համալսարանում անգլերենի դասընթացների ընթացքում, որտեղ ընդգրկված էին միևնույն խմբում: 2001 թվականի հուլիսի 28-ին տեղի է ունեցել իրենց նշանադրությունը, իսկ ամուսնությունը կայացել է 2001 թվականի հոկտեմբերի 20-ին: Պսակադրությունը տեղի է ունեցել Երևանի նորաբաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում` Աշոտ Արսենյանի խաչեղբայրությամ:
Էդգար Ղազարյանը խոստովանում է, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունը երբեմն, ստիպում է աշխատել նաև երեկոյան ժամերին, տոն և հանգստյան օրերին, ինչն, անշուշտ կատարվում է ընտանիքի հաշվին: Սակայն փորձում է, որքան հնարավոր է, շատ ժամանակ հատկացնել ընտանիքին:








