Ճամբարակի հիմնանորոգված առողջության կենտրոնում լույս աշխարհ է եկել առաջին նորածինը
SocietyՕրեր առաջ վերաբացված Ճամբարակի առողջության կենտրոնում գրանցվել է առաջին ծնունդը: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, դեկտեմբերի 6-ի առավոտյան լույս աշխարհ է եկել 26-ամյա Հասմիկ Բարսեղյանի երրորդ դուստրը: Նորածինը` Նարե Ղարեչյանը, ունի 2 կգ 740 գ քաշ և 48 սմ հասակ: Առա ջին ծնունդը մեծ ոգևորություն է առաջացրել նորաբաց առողջության կենտրոնի բուժանձնակազմի շրջանում:
Ճամբարակի առողջության կենտրոնը Գավառի բժշկական կենտրոնից հետո երկրորդ բուժհաստատությունն է Գեղարքունիքի մարզում, որը հիմնանորոգվել և արդիականացվել է: Արդիականացված այս կենտրոնը հնարավորություն է ընձեռում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակի տարածաշրջանի բնակչությանը որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ մատուցել տեղում` իրենց բնակավայրերին մոտ: