7 փաստ Սպիտակի երկրաշարժի մասին
Society1. 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվել է Սպիտակի երկրաշարժ:

2. Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ է դարձել:

3. Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին, (տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Գյումրիում - 9 բալ, Վանաձորում - (8-9) բալ, Ստեփանավանում - 9 բալ, Երևանում - 6 բալ :

4. Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթեւան են մնացել 514 հազար մարդ:

5. Գլխավոր ցնցման տևողությունը - մոտ 35-45 վրկ.: Երկրաշարժի ժամանակ երկրի մակերեսին առաջացած բեկվածքի երկարությունը - մոտ 37 կմ:

6. Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ:

7. Զոհերի թիվը - 25000‚ այդ թվում՝ Գյումրի - 17000, Սպիտակ - 4000 Վանաձոր - 1200, Ախուրյան - 500, Ստեփանավան - 125 և այլն, իսկ տնտեսական վնասը կազմել է շուրջ 10 միլիարդ ԱՄՆ դոլար:
