Գյումրիում երկրաշարժից տարիներ անց կարևոր է ոչ միայն քաղաքաշինական, այլ նաև հոգեբանական խնդրի լուծումը
SocietyԳյումրիում երկրաշարժից տարիներ անց կարևոր է ոչ միայն քաղաքաշինական խնդրի լուծումը, այլ նաև հոգեբանական: «Տարիներ են անցել, բայց Գյումրիում չկա թեկուզ մեկ ընտանիք, որն այսօր էլ չսգա ու չհիշի այս օրը, ու դա, բնականաբար, ազդում է մարդկանց վրա, իսկ ինչ մնում է Գյումրիի կառուցմանը՝ իրականում շատ բան է արվել. պետության կողմից հոգածությունը եղել է բնակարանների և այլ շինությունների տեսքով, ծրագրերը բազմաթիվ են: Միայն օրեր առաջ Գյումրիի բարեկարգման ու լուսավորության համար հատկացված 23 միլիոն եվրո վարկը մեծ օգնություն է ու շատ հարցեր կլուծի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ ընդգծելով աշխատատեղերի ստեղծման հարցը:
Անդրադառնալով Գյումրիում առկա խնդիրներին` Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ քաղաքում դեռ անելիքներ կան: «Գյումրին« անշուշտ, փոխվել է: Մեծ աշխատանք է կատարվել, բայց Գյումրին ունի նաև խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն»«-ավելացրեց մարզպետը:
Արմենուհի Մխոյան