Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են
Society ՀՀ տարածքում դեկտեմբերի 7-ի ժամը 16.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Շիրակի մարզի Աշոցք-Ամասիա, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի (մինչև 3-րդ կմ) և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան
ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: