Ահաբեկչության օրը «Բատակլան» թատրոնում նվագող ռոք-խումբը կրկին կժամանի Փարիզ
SocietyEagles of Death Metal ամերիկյան ռոք-խումբը, որի համերգի ժամանակ նոյեմբերի 13-ին ահաբեկիչները սպանդ սարքեցին Փարիզի «Բատակլան» թատրոնում, Ֆրանսիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 7-ին կրկին ելույթ կունենա U2 խմբի համերգի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Point թերթըÕ վկայակոչելով Էստրադայի աշխարհի բազմաթիվ աղբյուրների:
Համերգից հետո, որը տեղի կունենա «Բերսի Արենա» մարզահամերգային համալիրում, ելույթի տեսագրությունը ԱՄՆ-ում կցուցադրվի HBO հեռուստաալիքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: