Սիրիահայերի ձեռնարկությունն արժանացել է «Նոր Մետաքսյա ճանապարհ» մրցանակաբաշխության հատուկ մրցանակին
EconomicsՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը դեկտեմբերի 4-ին Բեռլինում մասնացել է «Business International» կազմակերպության նախաձեռնած «Նոր Մետաքսյա ճանապարհ» խորագրով մրցանակաբաշխությանը:
Նշյալ մրցանակաբաշխությունը կազմակերպվում է գերմանական և արտասահմանյան փոքր և միջին բիզնեսի այն ներկայացուցիչների համար, որոնք մեծ ներդրում են ունեցել Եվրոպայի և Ասիայի միջև գործարար կապերի ամրապնդման գործում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, առաջին անգամ անցկացվող մրցանակաբաշխությանը գլխավոր մրցանակի համար ներկայացվել էին մի շարք հայկական ընկերությունների թեկնածությունները, որոնց թվում էին «Թերմոռեքս», «Ava Shoes», «Էլբատ» և «Յունիտրանսֆեր» ընկերությունները: Արդյունքում` ժյուրին հատուկ մրցանակ է շնորհել «Ava Shoes» ընկերությանը: Վերջինս Հայաստան վերադարձած սիրիահայերի կողմից հիմնադրված կոշիկի արտադրության փոքր գործարան է, որն իր գործունեության կարճ ժամանակահատվածում կարողացել է բազմաթիվ գործընկերներ ձեռք բերել միջազգային շուկայում: