Ինչպե՞ս զարդարել պատուհանները ամանորին. Ֆոտոշարք
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Գաղտնիք չէ, որ Ամանորին զարդարում են ոչ միայն տոնածառը, այլև բնակարանն ընդհանրապես: Հատկապես աչքի են ընկնում պատուհանների զարդարանքները:
Novate.ru կայքը ներկայացնում է 10 հետաքրքիր գաղափար բնակարանում ամանորյա մթնոլորտն ապահովելու համար:
1. Պատուհանները կարելի է զարդարել թղթե տնակներով
2. Գունավոր թղթերից պատրաստված թռչունների ուրվագծերը կարող են համալրել ամանորյա տրամադրությունը
3. Օգնության կարող են հասնել նաև ամանորյա սթիքերները նրանց, ովքեր այնքան էլ չեն սիրում թուղթ և մկրատ
4. Հետաքրքիր կլինի նաև պատուհանը զարդարել բարակ ժապավենով

5. Ճյուղերով ևս կարելի է հետաքրքիր «արվեստի գործեր» ստանալ`դրանք համալրելով մոմերի, տոնածառի խաղալիքների և այլնի հետ
6. Զարդարանքներ կարելի է պատրաստել նաև թերթերից
7. Հենց պատուհանին կարելի է կախել նվերների փոքրիկ տուփերը
8. Գեղեցիկ կլինի պատուհանները զարդարել նվերներով լցված գուլպաներով
9. Ամանորյա մթնոլորտ կարող են ստեղծել գործած խաղալիքները
10. Եթե պատուհանը զարդարի թղթե տոնածառը, ամանորյա գիշերվա հեքիաթն անխուսափելի կլինի