«Ժողովրդական երգ. նոր սկիզբ». ժողովրդական երգերը՝ նոր մոտեցմամբ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դեկտեմբերի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Ժողովրդական երգ. նոր սկիզբ» խորագրով համերգը, որին կմասնակցեն «Շանթ» հեռուստաընկերության տարբեր նախագծերից հայտնի դարձած կատարողներ: Life.panorama.am-ին «Շանթ» հեռուսատընկերության երաժշտական նախագծերի պրոդյուսեր Աննա Թադեւոսյանը պատմեց, որ նոր նախագիծ-համերգը, որ ամիսներ առաջ կայացել է նաեւ ԱՄՆ-ում, մեծ ոգեւորությամբ է ընդունվել.
«Նախ ասեմ, որ այս համերգը դեռ ամիսներ առաջ փակ դիտմամբ կայացել է «Շանթ»-ում, որին ներկա էին տարբեր երգիչներ, մասնագետներ, հեռուստատեսության ղեկավարներ, մարդիկ, ովքեր կապ ունեին ժողովրդական երգի հետ, այնուհետեւ մեկնեցինք Միացյալ նահանգներ եւ այնտեղ այս նույն համերգը ներկայացրինք, որն աննկարագրելի ընդունելության արժանացավ: Անգամ համերգի ավարտից հետո, երկար ժամանակ այնտեղի մեր հայերը թույլ չէին տալիս դուրս գալ համերգասրահից՝ ցանականալով էլի ու էլի ասել, որ հիացած են»,- պատմեց պրոդյուսերն ու հավելեց.
«Դեկտեմեբրի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա այս համերգը արդեն հայաստանաբնակ հանդիսատեսի համար, որը, հուսանք, կարժանանա նույնպիսի ընդունելության, ինչն ունեցանք ԱՄՆ-ում»:
Աննա Թադեւոսյանը մեզ հետ զրույցում նկատեց նաեւ, որ համերգն ունի հստակ նպատակ. «Մենք նպատակ ունենք, որպեսզի հայկական ժողովրդական երգը ավելի նոր հնչեղություն ստանա: Եթե հիշենք, «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին երկու եթերաշրջանների ժամանակ հնչում էին միայն դասական ժողովրդկան երգեր, իսկ երրորդ եւ չորրորդ եթերաշրջաններում փորձեցինք միքսել ժողովրդական նվագարանները եվրոպական գործիքների հետ: Այս համերգն էլ հենց վերջին եթերաշրջանների շարունակությունն է. բոլոր գործիքավորումներն արվել են ժամանակակից շնչով՝ փորձ է արվել միքսել դասական եւ ռոք ռիթմերը ժողովրդկան երգում, բայց ժողովրդական երգի հիմնական գծին չդիպչելով, իսկ գեղեցիկ եւ յուրահատուկ գործիավորման համար շնորհակալ ենք Գիսանե Պալյանին: Համերգի հիմնական նպատակն է երիտասրադների շրջանում մեծացնել սերը ժողովրդական երգի նկատմամբ, քանի որ բոլորս գիտենք, որ ժողովրդական երգի լսարանը 35 տարեկանից բարձր է: Հենց այս նպատակին է ծառայում նաեւ այն, որ մասնակիցները ոչ միայն «ժաղովրդական երգիչ» նախագծից են, այլեւ տարբեր ոճերում երգող եւ տարբեր նախագծերից հայտնի կատարողներ են»:
Շարունակությունը՝ այստեղ: