ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կողմ կքվեարկեն ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծին
EconomicsԱզգային ժողովի Հանրապետական և Բարգավաճ Հայաստան խմբակցությունները կողմ կքվեարկեն ՀՀ 2016թ. պետական բյուջեին: Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության անունից հանդես եկավ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով հայտարարեց, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու պետական բյուջեի նախագծին: «2016թ. պետական բյուջեն հն արավորությունների և կայունության բյուջե է, և մենք կողմ ենք քվեարկելու՝ հնարավորություն տալով կառավարությանն առաջ տանել երկրի զարգացմանն ուղղված ծրագրերը»,- նշեց Բաղդասարյանը:
ԲՀԿ խմբակցության անունից հանդես եկավ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով հայտարարեց, որ ԲՀԿ-ն ցանկանում է հնարավորություն տալ կառավարությանը և կողմ է քվեարկելու 2016թ. պետական բյուջեին:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը դեմ է քվեարկելու բյուջեին: Բյուջեին դեմ քվեարկելու մասին հայտարարեց նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն չի կարող կողմ քվեարկել ներկայացված բյուջեին, սակայն չմանրամասնեց՝ ձեռնպահ են քվեարկելու, թե դեմ:
Քանի որ ՀԱԿ խմբակցությունը հայտարարել է ԱԺ քառօրյա նիստերը բոյկոտելու մասին, խմբակցության տեսակետը ՀՀ 20165թ. պետական բյուջեի նախագծի քվեարկության վերաբերյալ ներկայացնող չեղավ: ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագիծը քվեարկության կդրվի դեկտեմբերի 9-ին: