Բակո Սահակյանը պարգևատրել է Հրանտ Թոխատյանին և Արտակ Հերիքյանին
SocietyՆախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր :
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ավանդի համար «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել են դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը եւ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն եւ պրոդյուսեր Արտակ Հերիքյանը։