Էլիզաբեթ II թագուհին դժգոհ է Քեյթ Միդլթոնի ոճից (լուսանկարներ)
LifestyleՄեծ Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհին խնդրել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին հրաժարվել կարճ կիսաշրջազգեստներից և ավելի պահպանողական զգեստներ կրել, որոնք հարիր են արքայական ընտանիքին:
Ավստրալիայով շրջագայության պատրաստության համար Էլիզաբեթ II թագուհին առաջարկել է Քեյթ Միդլթոնին ընտրել ավելի խիստ զգեստներ և օգտվել նրա անձնական ոճաբանի ծառայություններից:
Թագուհին նշել է, որ փորձում է ըմբռնումով մոտենալ Քեյթի հագուստի պահարանին, սակայն արդեն ժամանակն է, որ դքսուհին հասկանա, թե ինչը կարելի է հագնել և ինչը՝ ոչ:
Ավստրալիա ուղևորության ժամանակ Քեմբրիջի դքսուհին զգեստները կփոխի օրը չորս անգամ:

