ՃՇՀԱՀ-ը կրթության որակի ապահովման եվրոպական հավաստագիր է ստացել
SocietyՃարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կրթության որակի ապահովման եվրոպական հավաստագիր է ստացել:
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, առաջինը Հայաստանի բուհերից, այսօր ստացավ կրթության որակի ապահովման եվրոպական հավաստագիր։ Սրտանց շնորհավորում եմ բոլորիս և տարոսը մեր մյուս առաջատար բուհերին»,- գրել է Աշոտյանը։