ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
SocietyՀՀ տարածքում դեկտեմբերի 8-ի ժամը 21.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Շիրակի մարզի Աշոցք-Ամասիա և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Կապան-Գորիս (31-րդ կմ) ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: