Իռլանդիայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին հուշարձանը
SocietyԴուբլինի կենտրոնական տաճարներից մեկում՝ Քրայսթչըրչում, դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ելույթներով հանդես են ե կել Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Իռլանդիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Դիարմուդ Մարտինը, ինչպես նաև Իռլանդիայի բողոքական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, ինչպես նաև Դուբլինում ՀՀ պատվո հյուպատոս Օհան Երգայնհարսյանը, Իռլանդիայում գործող այլ եկեղեցիների, իռլանդահայ համայնքի ներկայացուցիչներ։
Արարողության ավարտին տաճարի բակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողություն։ Խաչքարն օրհնել և Սուրբ մյուռոնով օծել են Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնը։