Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
SocietyՀանրապետության տարածքում դեկտեմբերի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում դեկտեմբերի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 10-13-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +7 աստիճան, դեկտեմբերի 14-ին` +5 աստիճան: