Տոնական դիմահարդարում Ձկների համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այս նշանի ներկայացուցիչները ապշեցնող գեղեցկություն ունեն: Այդ իսկ պատճառով դիմահարդարումը նույնպես պետք է լինի յուրահատուկ: Նոր տարին գեղեցիկ դիմավորեք:
Ձկները առեղծվածային և խորհրդավոր կերպարներ են: Առեղծվածային սառնությունը դիմահարդարման մեջ հենց այն է, ինչ պետք է այդ նշանի ներկայացուցիչների համար: Դիմահարդարում անելիս օգտագործեք սառը երանգներ՝ մանուշակագույն, երկնագույն և նուրբ վարդագույն: Շրթներկը մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել փայլով:
