Դաստակին մազակալ կրելը շատ վտանգավոր է
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ամերիկուհի Օդրի Կոպը դարձել է լուրջ վարակի զոհ, ինչի պատճառը հանդիսացել է մազակալը, որը նա երբեմն ձեռքին էր կրում:
Սկզբում կինը նկատել է մի փոքր կարմրություն, սակայն ոչ մի նշանակություն չի տվել դրան, կարծելով, որ դա միջատի խայթոց է: Որոշ ժամանակ անց ձեռքի հատվածում ցավեր են առաջացել: Նույնիսկ հակաբիոտիկները չեն օգնել բորբոքման կանխարգելման հարցում: Իրավիճակը գնալով վատացել է:
Երբ կինը դիմել է բժիշկի, պարզվել է, որ անհրաժեշտ է ձեռքի անհապաղ վիրահատում թարախակույտի հեռացման նպատակով: Վիրաբույժ Ամիտ Գուպտան բացատրել է, որ քարերով մազակալը, որն Օդրին հաճախակի կրում էր, վնասել է մաշկը, ինչից հետո, մազակալի վրա եղած մանրէնեը ներթափանցել են մաշկի տակ, որի հետևանքը առաջացել է վարակը:
Բժիշկները նախազգուշացնում են, որ պետք չէ դաստակին կրել չափազանց ձիգ մազակալներ և անհրաժեշտ է պարբերաբար լվանալ դրանք։