Դոլարը, եվրոն և ֆունտը թանկացել են
EconomicsՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 484.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.19 դրամով:
Եվրոյի փոխարժեքն աճել է 3.85 դրամով և կազմել 529.88 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.42 դրամով և կազմել 729.95 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել նույնը` 7.00 դրամ: Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը` 221.95 դրամ, ոսկին` 16 հազար 710.14 դրամ, պլատինը` 13 հազար 279.58 դրամ:
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 9-ին կատարվել է 1 մլն 100 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք` 485.65 դրամ միջին փոխարժեքով: ԱՄՆ դոլարի պահանջարկը կազմել է 485.75 ՀՀ դրամ: Դեկտեմբերի 9-ին ՀՀ ֆոնդային բորսայում կնքվել է մեկ սվոպ գործարք` 7 օր ժամկետով, մարվել են երկուսը: Այսօր կնքված սվոպ գործարքի ծավալը կազմել է 969 մլն 200,000.00 ՀՀ դրամ, հակադարձ սվոպինը՝ 971 մլն 105,200.00 ՀՀ դրամ:
Գործարքի եկամտաբերությունը գնահատվել է 10.25 տոկոս: «Նասդաք Արմենիա», կենտրոնական բանկ, դոլար, դրամ, փոխարժեք