ՊՆ պատվիրակությունը Տաջիկստանում կմասնակցի ՀԱՊԿ երկրների շտաբային բանակցություններին
SocietyՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համակազմերի ուժերի և միջոցների, ղեկավարման մարմինների համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների 2016թ. պլանի համաձայն, ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը դեկտեմբերի 9-10-ը կմասնակցի Տաջիկստանի Հանրապետությունում 2016թ. առաջին կիսամյակում անցկացվելիք հետախուզական ուժերի և միջոցների համատեղ զորավարժության կազմակերպ ման և անցկացման նախնական շտաբային բանակցություններին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: