Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ պետբյուջե մուտքագրված հարկային եկամուտները և պետական տուրքերն աճել են 0.3 տոկոսով

Economics

Այս տարվա հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի շուրջ  940.9 մլրդ դրամ կազմած եկամուտների 93.6 տոկոսը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5.9 տոկոսը` այլ եկամուտների, 0.5 տոկոսը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2015 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 880.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են տարեկան ծրագրի 76.3 տոկոսը: Դրանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք աճել են 0.3 տոկոսով կամ շուրջ 2.9 մլրդ դրամով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային ֆինանսների նախարարությունը, 2015 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 39.9 տոկոսն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է 351.7 մլրդ դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.9 տոկոսով կամ շուրջ 18 մլրդ դրամով): ԱԱՀ-ի մուտքերից 160.2 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից (նվազումը` 29.2 տոկոս կամ 66 մլրդ դրամ), 191.5 մլրդ դրամը` ապրանքների և ծառայությունների ներքին շրջանառությունից (աճը` 33.5 տոկոս կամ 48 մլրդ դրամ):

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 4.5 տոկոսն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին՝ կազմելով շուրջ 39.8 մլրդ դրամ (նվազումը` 0.1 տոկոս կամ 31.2 մլն դրամ): Ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 24.5 մլրդ դրամ (նվազումը` 2.5 տոկոս), հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 15.3 մլրդ դրամ (աճը` 4.1 տոկոս):

Այս տարվա հունվար-հոկտեմբերին  ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 9.9 տոկոսը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 86.8 մլրդ դրամ (նվազումը`7.9 տոկոս կամ 7.4 մլրդ դրամ), իսկ 5.9 տոկոսը` մաքսատուրքի մուտքերի հաշվին` կազմելով 51.7 մլրդ դրամ (աճը` 23.6 տոկոս կամ 9.9 մլրդ դրամ), որից 14.9 մլրդ դրամը կազմում է 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության արդյունքում ՀՀ ստացած զուտ մուտքը:

2015 թվականի առաջին տասն ամսիներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 26.4 մլրդ դրամ պետական տուրքեր` 81.5 տոկոսով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 5.5 տոկոսով կամ 1.5 մլրդ դրամով, իսկ ստացված 2.6 մլրդ դրամ հաստատագրված վճարները` 41.7 տոկոսով կամ 1.8 մլրդ դրամով:

ՀՀ պետական բյուջե մուտքագրված շուրջ 26.2 մլրդ դրամ բնապահպանական և բնօգտագործման վճարները կազմել են հարկերի և տուրքերի 3 տոկոսը (աճը` 14.5 տոկոս կամ 3.3 մլրդ դրամ):

Այս տարվա հունվար-հոկտեմբերին 252.3 մլրդ դրամ են կազմել եկամտային հարկից ստացված մուտքերը` ապահովելով պետական բյուջեի հարկերի և տուրքերի 28.6 տոկոսը և 7.6 տոկոսով կամ 17.8 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իսկ  մուտքագրված 9.9 մլրդ դրամ շրջանառության հարկը կազմել է հարկերի և տուրքերի 1.1 տոկոսը և 26.9 տոկոսով կամ 3.6 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշին:

Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 8.6 մլրդ դրամ են կազմել նպատակային սոցիալական վճարները, որոնք սահմանվել են 2014 թվականի հուլիսի 1-ից` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն.  նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նպատակային սոցիալական վճարների գծով մուտքերը կազմել էին 1.8 մլրդ դրամ:

2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 24.9 մլրդ դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի և տուրքերի 2.8 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք նվազել են 8.9 տոկոսով կամ 2.4 մլրդ դրամով:

Այս տարվա առաջին տասն ամիսներին պետբյուջե մուտքագրված 4.4 մլրդ դրամ դրամաշնորհները կազմել են տարեկան ծրագրի 38.2 տոկոսը: Դրանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 89.9 տոկոսով կամ շուրջ 2.1 մլրդ դրամով:

2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են շուրջ 55.8 մլրդ դրամ, որից 26.2 մլրդ դրամը` ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտներն են: Այլ եկամուտների գծով արձանագրվել է տարեկան ծրագրի 88.8% կատարողական: 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 7.4 տոկոսով կամ 3.8 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված պետության կողմից ռեզիդենտներին տրված վարկերի օգտագործման դիմաց ստացված տոկոսավճարների աճով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 16.3 մլն դրամ՝ 12.5 տոկոսով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից մուտքագրվել է 554.4 մլն դրամ՝ 99.2 տոկոսով ապահովելով տարեկան ծրագիրը և 22.2 տոկոսով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: 8.7 մլրդ դրամ է ստացվել բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից՝ ապահովելով տարեկան ծրագրված մուտքերի 93.4 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 16.8 տոկոսով կամ 1.3 մլրդ դրամով՝ պայմանավորված 2015 թվականի ընթացքում թողարկված եվրÕ �պարտատոմսերից ստացված միջոցների ավանդադրմամբ և տոկոսադրույքների բարձրացմամբ: Իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ստացվել են 850 մլն դրամ շահաբաժիններ՝ կազմելով տարեկան ծրագրի 95.9 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 3.4 տոկոսով:

Ավելի քան 12.4 մլրդ դրամ է ստացվել պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց, որոնք 94.8 տոկոսով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշը և 2.6 անգամ կամ շուրջ 7.6 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Մասնավորապես` ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարները կազմել են 12.3 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 94.9 տոկոսը: Ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարները կազմել են 134 մլն դրամ՝ 80.9 տոկոսով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը:

Իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պտժամիջոցներից 2015 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 11.8 մլրդ դրամ` ապահովելով տարեկան ծրագրային ցուցանիշի 86.9 տոկոսը և 5.7 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 19.5 մլրդ դրամ է ստացվել ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից` 84.3 տոկոսով ապահովելով տարեկան ծրագրային ցուցանիշը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 8.4 տոկոսով կամ 1.5 մլրդ դրամով:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine