Հայ կինը մահացել է Տուապսեի ծննդատանը, մինչ բժիշկները նշում էին գլխավոր բժշկի ծննդյան օրը
SocietyԿրասնոդարի շրջանի Տուապսե քաղաքի թիվ 2 կենտրոնական ծննդատանը դեկտեմբերի 2-ին մահացել է 24-ամյա հայազգի ծննդկան Յանա Պլակսիյը: Յանայի հարազատները համոզված են, որ դեպքը տեղի է ունեցել բժիշկների անպատասխանատվության հետևանքով. հիվանդին առաջին օգնություն ցուցաբերելու փոխարեն բուժանձնակազմը պատրաստվելիս է եղել շնորհավորելու գլխավոր բժշկի տարեդարձը:
Այդ մասին Life News-ի ն հայտնել է Յանայի մայրը` Մանուշակ Մելքոնյանը: «Յանային վաղ առավոտյան հիվանդանոց տարան, ասացին, որ այդ օրն էլ պետք է ծննդաբերի։ Նա լավ տրամադրություն ուներ, չէր անհանգստանում։ Հետո հեռախոսով ինձ ասում էր, որ ցավեր ունի ու չի կարողանում շնչել»,- պատմել է մայրը։ Աղջիկը հեռախոսով մորը բողոքել է որովայնի հատվածում ուժեղ ցավերից, և պատմել, որ բժիշկները նրան ցավազրկող են ներարկել, ապա գնացել ծնունդ նշելու: Ծննդկանը փորձել է զանգահարել իր բժշկին՝ Լարիսա Առաքելովային, ով չի պատասխանել զանգերին։
Անհանգստացած հարազատները հիվանդանոց են հասել, երբ կինն արդեն մահացել էր:
Մահացած կնոջ ամուսինը` Վլադիմիր Պլակսիյը, լրատվամիջոցին հայտնել է, որ իր կինը մինչ հիվանդանոց գնալը որեւէ խնդիր չի ունեցել։
Հիվանդանոցի բուժանձնակազմը հերքում է իր մեղավորությունը` նշելով, որ կնոջ մահը որևէ կերպ պայմանավորված չէ գլխավոր բժշկի ծննդյան տոնով: «Այո, իմ ծննդյան օրը դեկտեմբերի 3-ին է, սակայն դա ոչ մի կապ չունի պատահածի հետ»,- հայտարարել է ծննդատան գլխավոր բժիշկ Վաղինակ Սվազյանը: