Մեկ ամսում ոչ պարենային ապրանքների գնանկումը կազմել է 0.4 տոկոս
EconomicsԱյս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.4 տոկոս գնանկում: Լվացող միջոցների գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.7 տոկոսով, գեղահարդարման ապրանքներինը՝ 0.9 տոկոսով, գրենական պիտույքներինը՝ 0.4 տոկոսով, այգեգործական ապրանքներինը՝ 0.2 տոկոսով, դեղամիջոցներինը՝ 0.1 տոկոսով, կոշկեղենինը՝ 0.1 տոկոսով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, 2015թ. նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ հանրապետությունում արձանագրվել է վառելիքի՝ 0.1 տոկոս, խոհանոցային սպասքի՝ 0.1 տոկոս, գորգեղենի՝ 0.2 տոկոս, շինանյութերի՝ 0.3 տոկոս, տեքստիլեղենի՝ 0.4 տոկոս, ոսկերչական ապրանքների՝ 0.4 տոկոս, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 0.6 տոկոս, կահույքի՝ 0.7 տոկոս, մշակույթի ապրանքների 1.1 տոկոս գնաճ, իսկ անձնապիտո ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 11 քաղաքներից 4-ում 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.7-0.2 տոկոս գնանկում (ամենաբարձր գնանկումը գրանցվել է մայրաքաղա քում), 6-ում՝ 0.2-1.0 տոկոս գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: