Yerevan, 04.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՄԸՄ-ն Էջմիածնում, Պաշտպանության նախարարությունում և ՀԱՕԿ-ում ներկայացրել է իր ծրագրերը

Society

ՀՄԸՄ-ի նորընտիր Կենտրոնական վարչությունը դեկտեմբերի 8-ին հանդիպումներ է ունեցել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՄԸՄ Կենտրոնական վարչությունից, Էջմիածինում Գարեգին Բ կաթողիկոսը ընդունել է ՀՄԸՄ-ի նորընտիր Կենտրոնական վարչության կազմին, որն այս օրերին Երեւանում գումարում է իր առաջին լիագումար նիստերը: Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը ներկայացրել է կազմի անդամներին, փոխանցել քառամյա գործունեության ծրագրերը ու շեշտը դրել ՀՄԸՄ-եկեղեցի անքակտելի կապի վրա:

Վեհափառ հայրը փոխանցել է իր գնահատանքը հոգեւոր եւ հայապահպանման առումներով ՀՄԸՄ-ի գործադրած աշխատանքներին` նշելով, որ թեմական առաջնորդների միջոցով հետեւում է կառույցի գործունեությանը ու պատրաստ է միշտ օժանդակել միության տարբեր ծրագրերին: Գարեգին Բ կաթողիկոսը հաստատել է, որ մարզական եւ սկաուտական աշխատանքների միջոցով սփյուռքահայ պատանուն ու երիտասարդին հայ պահելու առաքելությունը նվիրական է. այս առիթով նա իր քաջալերանքն ու օրհնությունն է փոխանցել նորընտիր Կենտրոնական վարչությանը:

Գառնիկ Մկրտիչյանը վեհափառ հորը տեղեկացրել է 2018թ.-ին Հայաստանում կայանալիք միության 100-ամյակի հանդիսավոր տոնակատարութեան մասին, իսկ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի ատենապետ Հրաչյա Շմավոնյանը փոխանցել է 2016թ.-ին Հայաստանում ծրագրվող Միջազգային սկաուտական սեմինարի մանրամասները` հայտնելով, որ այս նախաձեռնության առաջադրանքներից է Հայաստանը օտար երկրների մասնակիցներին ծանոթացնելը:

Կենտրոնական վարչությունը հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Նա իր գնահատանքն է արտահայտել ՀՄԸՄ-ի դերակատարությանը` հայապահպանության, հատկապես, պատանիներին եւ երիտասարդներին հայրենասիրական դաստիարակություն փոխանցելու առումով եւ ընդգծել, որ միության ծավալած գործունեությունն իրավամբ Հայաստան-սփյուռք գործակցության լավագույն օրինակներից է:

ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը շնորհակալություն է հայտնեց ընդունելության եւ միության գործունեությանն աջակցելու պատրաստակամության համար` նշելով, որ հայրենիքի հետ կապը առավել եւս ամրապնդելու եւ հայրենիքի շուրջ համախմբվելու ծրագրերը միշտ առկա են: Նա նշել է, որ 2014թ.-ին ՀամաՀՄԸՄական բանակումի մասնակիցների կողմից պաշտպանության նախարարին ներկայությամբ «Վազգեն Սարգսյան» սպայական զորանոցում կատարված տողանցքը անջնջելի կերպով դրոշմված է բոլորի մտքերում ու սրտերում: Ապա պաշտպանության նախարարի ու Կենտրոնական վարչության միջեւ քննարկվել են առաջիկա գործակցության գործնականացման քայլերի հնարավորությունները` հաստատելով նախարարության ու հայկական բանակի խիստ կարեւոր դերակատարությունը հայրենիքի պաշտպանության խնդրում: 

Կենտրոնական վարչություւնը հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ` ներկայացնելու համար նորընտիր Կեդնտրոնական վարչությունն ու դրա քառամյա ծրագրերը, որոնց գործնականացման հիմնական մասը պիտի կենտրոնացվի հայրենիքում:

Գագիկ Ծառուկյանն իր շնորհաւորություն է փոխանցել նորընտիր Կենտրոնական վարչությանը`գնահատելով հայրենիքի հետ ՀՄԸՄ-ի կապը: Նա նշել է, որ մարզախաղերի եւ բանակումների միջոցով հայ պատանուն ու երիտասարդին հայրենիքին ծանոթացնելու առաքելությունը հայապահպանման կարեւորագույն դաստիարակություններից է` իր պատրաստակամությունը փոխանցելով օժանդակելու ՀՄԸՄ-ի ծրագրերին:

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers