Ավստրիական ընկերությունը ներկայացուցիչներն ու Արմեն Մուրադյանը քննարկել են համատեղ իրականացվելիք ծրագրերը
SocietyՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է «ՎԱՄԵԴ» ավստրիական ընկերության ղեկավար Անդրեյ Պինչուկի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կազմակերպությունն ավստրիական կառավարության մասնակցությամբ աշխարհի բազմաթիվ երկրներում արտոնյալ վարկերով տարբեր ծրագրեր է իրականացնում:
Անդրեյ Պինչուկն Արմեն Մուրադյանին է ներկայացրել «ՎԱՄԵԴ»-ի ծրագրային մեծ փաթեթի առողջապահական բաղադրիչը: Հնարավոր համագործակցության հիմքում նախարարը կարևորել է Հայաստանի առողջապահական համակարգի կարիքները և ֆինանսական ռեսուրսների առկայությունը։ Նա, մասնավորապես, նշել է սահմանամերձ, հեռավոր բնակավայրերի համար առանձին ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով շարժական բուժական կամ ախտորոշիչ կլինիկաների կազմակերպման, պոլիկլինիկական համակարգի զարգացման և առկա այլ կարիքների մասին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հնարավորությունները քննարկել մասնագիտական վերլուծություններից հետո։