Յունիբանկն ավելացրեց ոսկու գրավով վարկեր տրամադրող մասնաճյուղերի թիվը
EconomicsԱյսուհետ ոսկու գրավով վարկեր կարելի է ձևակերպել Յունիբանկի ութ մասնաճյուղերում: Հաճախորդների պահանջարկի մեծացմանը զուգընթաց` Յունիբանկն ավելացրել է ոսկու գրավով վարկեր տրամադրող մասնաճյուղերի քանակը և բարելավել է վարկավորման պայմանները:
«U-Gold» վարկը կարելի է ձևակերպել Յունիբանկի «Թամանյան» և «Աճառյան» մասնաճյուղերում, իսկ մարզերում` «Էջմիածին», «Սևան», «Արտաշատ», «Գյումրի», «Վանաձոր», «Արթիկ» մասնաճյուղերում:
Շահավետ պայմանների շնորհիվ «U-Gold» վարկը հասանելի է հաճախորդների լայն շրջանակին` սպառողական ծախսերը հոգալու կամ այլ բանկերում գործող վարկերի վերաֆինանսավորման համար:
«U-Gold» վարկի համար կարող են դիմել գործող ժամկետանց կամ դասակարգված վարկեր չունեցող, 21-63 տարեկան ֆիզիկական անձինք: «U-Gold» վարկի ժամկետը կազմում է մինչև 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում` սկսած 22%-ից: Վարկը կարելի է ձևակերպել նշված մասնաճյուղերում` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը:
Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի: