Դոնեցկի օդանավակայանի մերձակայքում 12 աշխատակից է մահացել
Ուկրաինացի ուժայինները հայտնել են Դոնեցկի օդանավակայանի մերձակայքում 12 աշխարհազորայինի մահվան մասին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի լրատվավերլուծական կենտրոնի հաղորդագրությանը:
Շաբաթվա վերջին Դոնեցկի քաղաքային խորհուրդը հայտնել է, որ շաբաթ օրը գիշերը Դոնեցկի օդանավակայանի մերձակայքում մարտական գործողություններ են կատարվել: Բնակիչների տված տեղեկության համաձայն՝ քաղաքում ծանր գնդակոծություններ են լսվել:
«Դոնեցկի օդաանավակայանի մերձակայքում կատարված մարտական գործողությունների ընթացքում ուկրաինական զորքերը ոչնչացրել են 12 գրոհայինի և երկու տանկ»,- հաղորդվել է տարածքային կառավարման կայքում:
ԵԱՀԿ դիտորդները հայտնել են, որ կրակի դադարեցման ռեժիմը «ընդհանուր առմամբ» պահպանվում է՝ չնայած նրան, որ խախտման որոշ դեպքեր են գրանցվել: