Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է արել շտապ հեռանալ Իրաքից
SocietyԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել շտապ կերպով հեռանալ Իրաքից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում այդ առնչությամբ զետեղված հայտարարության մեջ թուրք քաղաքացիներին խորհուրդ է տրվում Իրաքից դուրս գալ անվտանգության նկատառումներով:
«Իրաքում անվտանգությունը վտանգված է ամեն պահի: Իրաքի քրդական տարածաշրջանից բացի մյուս բոլոր շրջաններում գտնվող Թուրքիայի քաղաքացիները չպետք է այցելեն մարդաշատ վայրեր, անվտանգության նկատառումներով պետք է հավաքվեն մի տեղում, մշտական շփման մեջ գտնվեն Բաղդադում Թուրքիայի դեսպանատան հետ, առանց խիստ անհրաժեշտության չփոխեն իրենց բնակության վայրը երկրի ներսում, զանգվածաբար լքեն Իրաքը», -ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ Բաղդադում Թուրքիայի դեսպանատունը եւ Էրբիլում թուրքական գլխավոր հյուպատոսությունը թեժ գծով 24 ժամ աջակցություն են ցուցաբերում թուրք քաղաքացիներին` հայրենիք վերադառնալու գործում: