Բակո Սահակյանը կարևորում է Նոր Հայկաջրի շրջանում պեղումների իրականացումը
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին այցելել է Տիգրանակերտի հնագիտական թանգարան եւ դիտել այնտեղ Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջրի դամբարանաբլրի հնագիտական պեղումների գտածոների ցուցադրությունը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը կարեւորել է պեղումների իրականացումը Նոր Հայկաջրի շրջանում՝ արժեւորելով այն գիտակրթական, հայրենասիրական դաստիարակության եւ քաղաքական տեսանկյուններից: