ՎԶՄԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 21 մլն դոլարի նոր վարկ
EconomicsՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագրին։ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ խաչատրյանը նշեց, որ համաձայնագրով մեր երկրին կտրամադրվի 21 մլն դոլ արի վարկ:
«Ծրագրի նպատակն է հանրային ֆինանսական հաշվետվությունների որակի և ընտրված էլեկտրոնային կառավարման կատարելագործված ծառայությունների հասանելիության բարելավումը»,-ասաց Խաչատրյանը։
Վարկը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 14.5 տարին՝ արտոնյալ։