Օրգանիզմը թունազերծող և ավելորդ քաշից ազատող բնական կոկտեյլ
LifestyleԵթե այն մարդկանցից եք, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ քաշից, ունենալ հարթ որովայն, ապա Ձեզ անհրաժեշտ է փորձել այս համեղ կոկտեյլը։
Կոկտեյլի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 1 ճաշի գդալ մեղր
• 1 ճաշի գդալ աղացած կոճապղպեղ
• 1 ճաշի գդալ խնձորի քացախ
• 1 պճեղ սխտոր
• մի բուռ անանուխ կամ մաղադանոս
• Կես բաժակ ջուր
• Կես ավոկադո։
Պատրաստման եղանակը
Ավոկադոն կեղևահանել և խորանարդաձև կտրատել։ Բոլոր բաղադրիչները, բացի մեղրից և կոճապղպեղից, լցնել բլենդերի մեջ և լավ հարել։ Այնուհետ ավելացնել մեղրն ու կոճապղպեղը։ Կոկտեյլը լավ խառնել և խմել ամեն առավոտ՝ դատարկ ստամոքսին։ Արդյունքները սպասեցնել չեն տա։