Աղով և շաքարավազով արդյունավետ բնական պիլինգ՝ ցելյուլիտից ազատվելու համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ենթամաշկային ճարպի և հյուսվածքների փոփոխությունները հայտնի են որպես ցելյուլիտ։ Ցելյուլիտը տեսանելի է անզեն աչքով։ Այն կազմված է ճարպից, տոքսիններից և ջրից։
Ցելյուլիտի առաջացումը կարող է լինել նաև գենետիկորեն պայմանավորված, սակայն դրա առաջացմանը նպաստում են մի շարք գործոններ, որոնցից են գիրությունը, ծխելը, ալկոհոլը, ոչ առողջ սննդակարգը, հղիությունը, մարսողական համակարգի խանգարումները ֆիզիկական ակտիվության բացակայությունը։
Այս ամենով հանդերձ՝ ցելյուլիտի դեմ հնարավոր է և պետք է պայքարել, քանի որ կան ցելյուլիտից ազատվելու բազում միջոցներ։
Մաշկի պիլինգը կարևորագույն միոջոց է ցելյուլիտի դեմ պայքարում, քանի որ այն հեռացնում է մաշկի մեռած բջիջները և մաքրում մաշկը։
Պիլինգը խթանում է արյան շրջանառությունը և օգնում է երիտասարդացնել մաշկի բջիջները, որից հետո մաշկը դառնում է շատ փափուկ։ Այս պիլինգը կօգնի ազատվել նաև ցելյուլիտի պատճառով մաշկի վրա առաջացած գծերից։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• 250 գրամ աղ
• 250 գրամ շաքարավազ
• 150մլ արմավենու յուղ։
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լավ խառնել, որպեսի ստացվի պինդ խառնուրդ։ Թողնել 30 րոպե, ապա կրկին լավ խառնել և քսուքն արդեն պատրաստ է։
Օգտագործման եղանակը
Խառնուրդը քսել խնդրահարույց հատվածներին և կատարել շրջանաձև մերսումներ՝ 2-3 րոպե շարունակ։ Պիլինգը կատարելուց, ցնցուղ ընդունելուց հետո քսել փափկեցնող կրեմ և մարմնի լոսյոն։
Այս պրոցեդուրան 1 ամիս շարունակ ամեն երեկո կատարելուց հետո ցելյուլիտն ու մաշկի վրայի գծերը կսկսեն անտեսանելի դառնալ։ Սակայն մի դադարեցրեք պրոցեդուրան, այնուհետ կատարեք այս պրոցեդուրան շաբաթը մի քանի անգամ, եղեք հետևողական, որպեսզի գրանցված արդյունքները պահպանվեն։