«Հրապարակ». «ՕԵԿ-ը շարունակում է շինարարական աշխատանքները` թքած ունենալով դատարանի որոշման վրա»
Հայաստանն օրենքի երկիկր դարձնելու կարգախոսը որդեգրած «Օրինաց երկիր» կուսակցությունը շարունակում է վիճահարույց տարածքում շինարարական աշխատանքները' թքած ունենալով դատարանի որոշման վրա: Գրում է «Հրապարակ»-ը:
Երևանի քաղաքապետարանը թեպետ դատարանի որոշումից հետո ապօրինի շինարարության համար կուսակցությանը երկու անգամ վարչական տույժի է ենթարկել, սակայն հաջորդ տուգանքի իրավունք, ըստ քաղաքապետարանի ներկայացուցիչների, չկա, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել Ագրարային համալսարանի կոլեկտիվի մոտ, որ ՕԵԿ-ն ավարտին կհասցնի տարածքի յուրացման իր ծրագիրը:
«Հավանաբար, օրենսդրական փակուղի է, մեզ քաղաքապետարանի աշխատակիցներն ասացին, որ երրորդ տուգանքի իրավունք չունենք, քննիչն էլ ասում է՝ երրորդ տուգանքի գործողությունն այն է, որ նորից գործ պետք հարուցվի: Հիմա մտածում ենք՝ նորից բողոք ներկայացնել, որ գան, այս ամենի դեմն առնեն, շատ տարօրինակ է, ապօրինի շենք է կառուցվում, իշխանության բոլոր օղակները տեղյակ են, բայց որևէ կանխարգելիչ քայլ չեն ձեռնարկում»,- թերթի հետ զրույցում ասաց Հայաստանի ագրարային համալսարանի պռոռեկտոր Պարույր Էֆենդյանը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: