9 բան, որ չարժե հագնել ամանորյա կորպորատիվի ժամանակ (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Ամանորին ընդառաջ բոլոր ընկերություններում կազմակերպվում են կորպորատիվներ, հավաքվում են ընկերության աշխատակիցները, հիմնադիրները՝ բոլորը-բոլորը և տոնում են Նոր Տարին:
Wnews.am-ն այսօր կներկայացնի այն, ինչ չարժե հագնել այդ երեկույթների ժամանակ:
«Մերկ» զգեստ. Այստեղ կարող եք ներառել չափազանց բաց դեկոլտեն, չափազանց կարճ զգեստը, չափազանց սեքսուալ թափանցիկ զգեստները: Եթե դուք իսկապես շատ եք ուզում ձեզ զգալ , ինչպես Ռիտա Օրան՝ «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ, այսպիսի զգեստները կարող եք պահել ձեր մտերիմների շրջապատում հագնելու համար, իսկ կորպորատիվներում, որտեղ հավաքվում են ձեր գործընկերները, ղեկավարները, ճիշտ կլինի ավելի հանգիստ բան ընտրել:

Երկար երեկոյան զգեստ. Այսպիսի զգեստը չափազանց տոնական է կորպորատիվում հագնելու համար, հատկապես եթե այն լայն է և զարդարված է զարդերով, փայլերով..

«Գեղեցիկ» բլուզ. Օֆիսային , ձեր ամենօրյա կոշիկներն ու .. փայլփլուն, տարբեր զարդերով ու նախշերով, հատուկ այդ օրվա համար գնված նոր բլուզը: Այս կերպարը շատ տարածված է , բայց այն չափազանց ձանձրալի է:
Ձեր աշխատանքային հագուստը. Մեկ այլ ծայրահեղություն, երբ կորպորատիվի են գնում այնպես, ինչպես ամեն օր՝ աշխատանքի: Նախ դուք ձեզ լավ չեք զգա հատուկ այդ օրվա համար գեղեցկացած և զարդարված գործընկերների շրջանում, բացի այդ՝ խիստ պաշտոնական հագուստով աղջիկը չի ընդգրկվում ընդհանուր ուրախ և տոնական միջավայրում:
Նախշերով կամ ցանցե զուգագուլպաներ. Մենք չգիտենք, ովքեր են հորինել այս զուգագուլպաները, բայց դրանք 99% դեպքերում գռեհիկ տեսք ունեն, այնպես որ չարժե դրանք կրել:

Ոչ հարմարավետ հագուստ. Այն բոլոր հագուստները, որոնք խանգարելու են ձեզ լիցքաթափվել և լավ ժամանակ անցկացնել, որոնք անընդհատ անհանգստություն են պատճառելու, պետք է բացառել:

Չափազանց շատ զարդեր. Հաճախ այս սխալը թույլ են տալիս այն աշխատակիցները, ովքեր ողջ տարի զարդեր չեն կրել: Նրանք որոշում են սխալն ուղղել Ամանորին և կորպորատիվի են գալիս չափից դուրս շատ զարդերով՝ մրցակցելով տոնածառի հետ, ընդ որում զարդերը ոչ հաճախ են սազում հագուստի կամ միմյանց հետ, բացի այդ, հիմա նորաձև է կրել ընդամենը մեկ կամ երկու զարդ:

Մորթի. Փաթաթվելով մորթյա թիկնոցի մեջ, ձեր գործընկեր ծրագրավորողների շրջանում փորձել երևակայել ձեզ Գեթսբիի խնջույքներից մեկում, ճիշտ որոշում չէ: Դուք կփչացնեք ձեր տրամադրությունն ու չի բացառվում, նաև մորթյա թիկնոցը: 
Պլաստմասե թագեր և այլ մանկական աքսեսուարներ. Այն, որ դուք այդ երեկույթի թագուհին եք, ավելի լավ է ցույց տալ այլ տարբերակով, քան մանկական խանութից գնած պլաստմասե թագով: Դուք ի վերջո, մեծ աղջիկ եք:
