Մարտական հենակետում զինծառայող է վիրավորվել
SocietyՀՀ ՊՆ N զորամասերից մեկի մարտական հենակետում դեկտեմբերի 9-ին զինծառայող է վիրավորվել:
Այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զինծառայողին տեղափոխել են պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Նա հրզենային վիրավորում է ստացել»,- ասաց Հովհաննիսյանը։
Հարցին, թե զինծառայողը վիրավորում ստացել է հակառակորդի կրակոցի՞ց, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին չի կարող ասել:
Զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր։