ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
SocietyՀՀ տարածքում դեկտեմբերի 10-ի ժամը 19.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի Է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վայք-Սարավան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում, Սիսիանի տարածաշրջանում, Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին, ինչպես նաև Դիլիջանի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: