Yerevan, 19.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եկել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի ազատ և ժողովրդավարական ԼՂՀ-ն. Արցախի ԱԳ նախարար

Politics

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի և Ռոբերտ Դոլդի, ինչպես նաև կոնգրեսական Աննա Էշուի հետ։ Նույն օրը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի և հանձնախմբի ԱՄՆ կառավարության հետ կապերի պատասխանատու Քեյթ Նահապետյանի ուղեկցությամբ, Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր, հատկացումների հանձնաժողովի անդամ Մարկ Քըրքի հետ: 

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սադրանքներին, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող մարդասիրական օգնությանը վերաբերվող մի շարք հարցեր:

Նույն օրը ԼՂՀ արտաքին գործերի նախարարը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում Արցախի անկախության տարեդարձին նվիրված ավանդական միջոցառմանը, որը կազմակերպվել է ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահների հովանու ներքո Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության համատեղ ջանքերով:

Միջոցառմանը, որը մեկնարկել է Հայաստանյաց Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանի օրհնության աղոթքով, մասնակցել են ամերիկահայ կառույցների և համայնքային շրջանակների ներկայացուցիչներ, դիվանագետներ, կոնգրեսականների գրասենյակների աշխատակիցներ, փորձագետներ և լրագրողներ:

Ներկա են գտնվել և ելույթներով հանդես եկել ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ, այդ թվում` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունն ու Ռոբերտ Դոլդը, կոնգրեսական Ադամ Շիֆը և ուրիշներ: Կոնգրեսականներն իրենց աջակցություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանն ու ժողովրդավարական զարգացմանը և ընդգծել իրենց պատրաստակամությունը շարունակելու  ուշադրության կենտրոնում պահել Արցախին առնչվող հարցերը: Ելույթ ունեցողներ ը նաև շեշտել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված անհապաղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Միջոցառման մասնակիցներին նաև ողջունել և իր խոսքն է ուղղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը:

Իր ելույթում ԼՂՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրել է ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացը՝ ընդգծելով, որ Արցախի ժողովրդի անցած ուղին վկայում է, թե անհնար է սահմանափակել ժողովրդի ձգտումն ինքնուրույն որոշելու իր ապագան և ճակատագիրը:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին` ԼՂՀ-ին վերաբերող հարցերում ցուցաբերվող շարունակական աջակցության համար։

Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլին, ներկայացրել Ադրբեջանի սադրիչ քաղաքականության արդյունքում շփման գծում ստեղծված իրավիճակը:

Նախարարն ընդգծել է, որ ներկայումս ԼՂՀ կայացած պետություն է՝ պետականության բոլոր ատրիբուտներով և ինստիտուտներով, սեփական Սահմանադրությամբ, ակտիվ քաղաքացիական հասարակությամբ և զարգացող տնտեսությամբ: Արցախը նաև հանդիսանում է կարևոր աշխարհաքաղաքական գործոն տարածաշրջանում, որը նպաստում է կայունությանն ու խաղաղությանը: Անկախության տարիների ընթացքում ԼՂՀ-ն ապացուցել է, որ հանդիսանում է վստահելի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր միջազգային հանրության համար և հետևողական է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված իր գործողություններում: 

Ելույթի ավարտին Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ եկել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունն ընդունի իրողությունը և ճանաչի ազատ և ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia