Առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող սպաների և պայմանագրային զինծառայողների ստաժը կրկնակի կհաշվարկվի
EconomicsԱռաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողների ստաժը կրկնակի կհաշվարկվի:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեÖ 100 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական եւ պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն համարժեք և նշանակալի արտոնություններ: