ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությունը, բարեվարքության և արդարության ամրապնդումն օրըստօրե բարձր հիմքերի վրա են դրվում. Սեյրան Օհանյան
SocietyՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հավաստմամբ՝ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շրջանակում մարդու իրավունքների պաշտպանությունը, բարեվարքության և արդարության ամրապնդումը, կոռուպցիոն երևույթների և կաշառակերության դեմ հետևողական պայքարը օրըստօրե բարձր հիմքերի վրա է դրվում: Դրական առաջընթացը արդարության և հավասարության սկզբունք ների ներդրման առումով ակնառու է հատկապես զորակոչի գործընթացի շրջանակում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ Սեյրան Օհանյանի՝ մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոնի ստեղծմամբ և իրավապահների և միջազգային մի շարք կազմակերպությունների ջանքերի համադրմամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը առավել է բարձրանալու՝ նպաստելով զինված ուժերում արձանագրված հաջողությունների բազմապատկմանն ու մարդակենտրոն բանակի կառուցմանը:
Դեկտեմբերի 9-ին նշվում է կոռուպցիայի դեմ պայքարի, իսկ դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այդ ուղղություններով իրականացվող միջոցառումները զինված ուժերում շարունակական են: Այդ է վկայում նաև վերջերս պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոնը: Կառույցի նպատակն է ծրագրային, հայեցակարգային և համապատասխան իրավական հիմքերի ստեղծմամբ առավել համալիր մոտեցում ցուցաբերել պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության ամր ապնդման, հակակոռուպցիոն աշխատանքների կազմակերպման և պատշաճ վերահսկողություն խնդիրներին: