ԿԸՀ-ն կատարել է 12 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկ
SocietyՀՀ Սահմանադրության փոփոխությունների դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա դեկտեմբերի 10-ին իրականացված ընդհանուր առմամբ 12 տեղամասերի քվեարկության արդյունքների ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կա տարած վերահաշվարկների արդյունքում «Այո» քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 6-ով, «Ոչ» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 18-ով, անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 46-ով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկներն իրականացնելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 11-ը` մինչև ժամը 14.00-ն: