Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է Արգենտինայի նորընտիր նախագահին երդմնակալության արարողությանը
SocietyՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկա է գտնվել Արգենտինայի նորընտիր նախագահ Մաուրիսիո Մաքրիի երդմնակալության արարողությանը: «Prensa Armenia» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ԱԺ փոխխոսնակն ու Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը շնորհավորել են նորընտիր նախագահին դեկտեմբերի 10-ին կայացած երդմնակալության արարողության ժամանակ:
Շարմազանովն ու ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը տարբեր երկրների ներկայացուցիչների հետ ներկա են եղել դեկտեմբերի 10-ին կայացած ընդունելության արարողությանը:
Հայաստանի խորհրդարանականներն ավելի վաղ այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճար: